Մեծն Գեթսբին

<<Մեծն Գեթսբին>> սկիզբն է եղել իմ ամերիկյան գրականության ուսումնասիրության ճանապահին։ Կարդալով գիրքը և դիտելով ֆիլմը՝ կարող եմ վստահ ասել, որ այն ունի բոլոր իրավունքները համարվելու <<դասական>> գրականություն։ Տեսարանների նկարագրությունները, կերպարների բացահայտումը և բառերը, որոնցով այս ամենը արված է, ուղղակիորեն հիասքանչ են։ Գիրքը նկարագրում է ամբողջ պատմությունը դիտորդի կողմից՝ գլխավոր հերոսը Գեթսբին է, բայց մենք չենք հետևում պատմությունը իր տեսանկյունից, նրա մտքերը մեր համար գաղտնի են մնում, որը տալիս է իրեն իր խորհրդավոր կարգանիշ և հնարավորթյուն է տալիս կարդացողին լրացնել իր հատկանիշները։ Սկզբից անհասկանլի է, թե ում կողմից մենք պետք է լինենք, անհասկանալի է, թե արդյոք Գեթսբիի սերը ամուսնացած կնոջը բարոյապես ճիշտ է, բայց պատմության ընթացքում իմանում ենք, որ կնոջ ամուսինը դավաճանում էր իրեն, և ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Արդեն հասկանալի է դառնում, թե ինչու է նրանց ամուսնությունը այդքան անկայուն տպավորություն թողնում, հասկանալի է դառնում հերոսների արարքները, և գիրքը դառնում է շատ ավելի հետաքրքիր, որովհետև Գեթսբիի երջանկությունը արդեն բարոյապես ավելի ճիշտ է թվում։ Գրքի ավարտը շատ հետաքրքիր էր այն իմաստով, որ  ամեն ինչ ավարտվում է Գեթսբիի մահով։ Ամբողջ գրքի ընթացքում մենք տեսնում ենք Գեթսբիին ինչպես անկրնկնելի, ազդեցիկ և  խորհդավոր կերպար և վերջում նա ուղղակի մահանում է թյուրիմացության պատճառով։ Սա ուղղակի մեզ թողնում է շոկի մեջ և ինչպես արդեն տեսանելի պայծառ ապագան ուղղակիորեն ոչնչանում է մեկ վարկյանում։ Գեթսբիի բոլոր տանջանքները և իր անպարտելի կերպարը ոչնչանում է մեր աչքերի դիմաց։ Գիրքը սկզբից մինչև վերջ մեզ պահում է լարված իրավիճակում և ավարտում է՝ մեր բոլոր սպասելիքները պատուհանից նետելով, որը իմ կարծիքով ուղղակիորեն հանճարեղ է։ Ֆիլմը շատ նման էր գրքին, և ես մեծ տարբերություններ չնկատեցի, Բազ Լուրմանը՝ ֆիլմի րեժիսորը, իմ կարծիքով շատ լավ աշխատանք է կատարել գիրքը իրականություն բերելու մեջ։ Իմ խորհուրդն է՝ առաջինը կարդալ գիրքը,  հետո դիտել ֆիլմը, որովհետև գրքում հերոսները ավելի լավ են նկարագրված, որովհետև ժամանակի հետ խնդիր գրքերում գոյություն չունի։ Ֆիլմը կարողանում է պատկերացումները տեղադրել տեսադաշտում և պատկերել ավելի հասկանալի միջավայր՝ զոհաբերելով հերոսների հատկանիշների բացահայտումը։ Ավարտելով կարող եմ ասել, որ գիրքը պետք է միանշանակ կարդացվի անգլերեն լեզվով, հեղինակի գրված բառերով, որպեսզի ավելի լավ ընկղմվել պատմության մեջ, և նույնիսկ ավարտը իմանալը չի խանգարում այս գլուխգործոցը վայելելուն։

 

Անն Ֆրանկ

Արդեն շատ ժամանկ է ես ուզում էի կարդալ այս գիրքը և կարող եմ ասել որ իմ խանդավառությունը տեղին էր։ Առաջին անգամ այս գրքի մասին լսեցի հոլոքոստի մասին կարդալուց։ Իմանալով թե ինչ ողբերգություն է ինձ սպասվում ես արդեն տրամադրվել էի, որ այն բարդ գիրք է լինելու։ Սկիզբը լինլելով զվարճ և ահոգատար աղջկա մասին, որը ուղղակի պատմում է իր օրերի մասին, ես չեի կարողանում ազատվել այն մտքից, որ վերջում նա մահանալու է։ Գրքի վերցնելուց ամեն անգամ ինձ չէր լքում տխթույան դառը զգացոթյունը։ Գրքի կեսերից երբ Աննը ստիպված է լինում լքել իր տունը, որպեսզի թաքնվի իր հայրիկի գրասենկայում, նոր կամցից սկսում ես հասկանալ թե ինչ է կատարվելու։ Կարդալով թէ ինչպես է Աննը նկարագրում պատժամիջոցները հրեաների դեմ այպիսի տպավորթյուն է գալի որ նա դեռևս չի հասկանում թէ ինչ է նրան սպասվում։ Նա նկարագրում է պատժամիճոցները որպես ուղղակի նեղություններ որոնք ուղղակի ժամանակի ընդացքում կանցնեն, նա ճիշտ էր բայց ափսոս միլլիոնավոր հրեաներ չկարողացան ապրել մինչ այդ օրը։ Հայրիկի մոտ տեղափոխվելուց առաջ Աննի հայրիկը ասաց մի տող որը ինձ այդպեսել մինչը գրքի վերջ հանգիստ չտվեց՝ Ամեն ինչ լավ կլինի մի մտածի, այս տողը չեր ունենա իր  հարվածը եթե իր հայրկը ողջ չմնար իր Աննը չզոհվեր։ Շատ բարդ է պատկերացնել թե ինրպես է իրեն զգացել իր հայրիկը այդ ամենի միջով անցլեուց հետո։ Գրքի կեսերից արդեն կարելի է տեսնել Աննի կամացից ավելի արտահայտիչ վախը, նա սկսում է գրել կյանքի իրեն հոզող հարցերից սկում է կռվել իր ընտանիքի հետ և այս ամենը կարդալուց հետո միտք է ծակում որ նույնիսկ Աննը գուշակում էր թե ինչով է ավարտվելու գիրքը։ Նրանց միայն կապը աշխարհի հետ դա մի ռադիոընդունիչ էր որով նրանք սարսափահար լսում էին լուրերը։ Գիրքը ավարտվեց շատ կտրուկ երբ նրանց ուղղարկեից դեպի իրենց մահը։ Դրանից առաջ վեջին Աննի գրվածքը չէր կանխատեսում ոչմի լուրջ իրադարձություն բայց ցավոք սրտի ամեն ինչ ավարտվեց կարճ և կտրուկ։ 

Համո Սահյան «Աշուն»

Աշուն

Աշնան օրերն են հասել,

Իջել է ամպը սարին,

Եւ հրաժեշտ է ասել,

Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում

Արագիլի թեւի տակ,

Դեղին թերթեր է թափում

Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես

Ծեր տանձենին անտառի,

Թվում է, թե մոտ վազես,

Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,

Պարապ-սարապ թեւը կախ,

Բայց արդեն գործ է ճարել,

Տեսեք ինչքան է ուրախ:

 

Աշնան մասին բոլոր բանաստեղծություններն էլ միանման են, բայց սա տարբերվում է իր պարզությամբ։ Ամեն գրող փորձում է աշնան մասին բանաստեղծությունն մեջ ներմուծել ինչ-որ անձնական իմաստ, որն իր հաշվին նույնպես գեղեցիկ է։ Բայց այս պարզության մեջ ես գտնում եմ իմ գեղեցկությունը, այն ուղղակի աշնան մասին բանաստեղծությունն է, որը շատ հասարակ բառերով նկարագրում է աշնունը գեղեցկությունը, արդյոք կարելի է ավելին ուզել աշնան մասին բանաստեղծություններից։

Դառնացած ժողովուրդ

1. Խուլ

Ես ընտրել եմ խուլ բառը, որովհետև այն ամենալավն է նկարագրում խնդիրները որը առաջ է բերված ոչ միայն Թումանյանի այլ նաև տարբեր մարդկանց կողմից։ Սա առաջին անգամը չէ, որ ես կարդացել եմ այս մարդկության խնդիրների մասին, և այն չի լինի վերջինը։ Մարդիկ ուղղակի չեն լսում և սա ինչպես նաև մնացածը, կլինեն անիմաստ որովհետև մարդիկ խուլ են և չեն ուզում լսել կարծիքներ որոնք հակասում են իրենց աշխարհայացքին։

 

2. Ես եմ գտնվում աշխարհի կենտրոնում։

Ինպես արդեն նշեցի մարդկության հիմնական խնդիրը այն է, որ մենք չենք կարողանում ընդունել կարծիքներ որոնք չեն համապատասխանում մեր աշխարհայացքին։ Բոլորը գտնվում են իրենց աշխարհում իրենց կարծիքներով իրենց աշխարհայացքով, գտնվում են մի վայրում որտեղ նրանք են աշխարհի գլխավոր հերոսը։

 

3. Արհամարհել

Այս հոդվածը անիմաստ կլիներ եթե մարդիկ չարհամարհեին իրար, եթե մարդիկ սովորեին, որ մենակ չեն այս աշխարհում, սովորեին, որ գոյություն ունեն տարբեր կարծիքներ և միայն այդ զանազան կարծիքները քննարկելով մենք կարող ենք հասնել ճշմարտությունը։

Կոմիտաս "Կյանք"

 

Շառա՜չ, շառա՜չ․․․

Սարեն հեղե՛ղ փրթավ,

Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․

Հողեն ծառեր ծամելով,

Հողեն քարեր քամելով,

Գետը լցավ ու գալարեց,

Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․

Ամպեն արե՛վն ելավ,

Նազում է կանաչ ու հեշտակի․

Սարի խոցին ժպտելով,

Ծառի ծոցին ծպտելով,

Պաղաղ գետին ջե՜ր բերելու,

Խավար սրտին սե՜ր մերելու։

 

Ինչ միշտ հետաքրիր է եղել կյանքը և թե ինչպես ուրիշները այն տեսնում, ուստի ես որոշեցի վերլուծել Կոմիտասի “Կյանք” բանաստեղծությունը։ Սկզբի տողերում իմ կարծիքով գրված է, որ կյանքը բարդ է, կյանքի ընդացքում կհանդիպենք շատ դժվարությունների բայց պետք է կանգ առնել պետք է միշտ առաջ գնալ, որովհետև եթե կանգ առնենք չենք տեսնի կյանքի ողջ գեղեցկությունը։ Վերջի տողերում արտահաշտված է, որ միշտ դժվարություններից հետո գալիս է մրցանակը, գալիս է քո աշխատանքի պտուղը, մեր կյանքում ոչինչ անվճար չէ։

 

 

 

 

Այս ուս. տարում ի՞նչն էր ինձ համար հաջողված, ինչը՝  ոչ:

Այս տարի ինձ համար, ամենալավ տարին չէր, ես դուրս եկա ուրիշ դպրոցից  և եկա այստեղ 2 ամիս ուշ։ Հաջողություններից կարող եմ նշել, որ սովորել եմ օգտվել exel-ից և սովորել եմ vba ծրագրավորման լեզուն։

 

Ի՞նչն էր ինձ խանգարում էլ ավելի արդյունավետ աշխատել:

Ինձ միակ խանգարում ես եմ։ Ես ապրում եմ այն մտքով, որ եթե իմ կյանքում ինչ-որ մի բան այն չէ, դա իմ պատճառով է։ Ես սխալ որոշում կատարեցի գնացի ուրիշ դպրոց և հետ եկա։ Այստեղ ոչ մի խանգարող բան չեմ տեսնում։

 

Ի՞նչ առաջարկներ ես ունեմ՝ կապված մյուս ուս.տարվա հետ:

Ես կուզենայի որ վերացնեին գնահատականները և փորձեին աշակերտների հետաքրքրությունները զարգացնեին։

 

«Հավաքից հավաք». իմ հաջողություններն ու ձախողումները:

Ես բացեցի նոր նախագիծ, որտեղ կարող եմ արտահայտել իմ մտքերը։ Ձախողումներից կարող եմ ասել, որ այս տարին իմ համար ոչ մի առանձնահատուկ բանով չտարբերվեց ուրիշներից, հիմնականում տունը նստած ոչինչ չէի անում, ոնց որ միշտ։

Ինչ արած, մարդ եմ

Այս բանաստեղծությունը աչքի ընկավ, այն իմաստալից է և շատ հեշտ է կարդացվում։ Ես կդժվարանամ վերլուծել ամբողջը միանգամից, այդ պատճառով կփորձեմ վերլուծել կես-կես։

 

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,

Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,

Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

 

Այսպես կարելի է նկարագրել ցանկացած մարդու, այն թեթև է, պարզ և միաժամանակ տարբեր մարդիկ կարող են նրան տարբեր իմաստ մատուցել։ Սա ինձ մոտ ասոցիացվում է դիմակ բառի հետ։  Բոլոր մարդիկ քայլում են դիմակներով, նրանք ցույց են տալիս այն, ինչ ուզում են, որ դուք տեսնեք իրենց մեջ, նրանք կարող են լինել հողի պես փխրուն, բայց պահել իրենց քարի պես պինդ։ 

 

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,

Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,

Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ

Դեռ թիապարտ եմ։

 

Սա իմ մոտ ասոցիացվում  է աստիճան բառի հետ։ ինչքան էլ վերև բարձրանաս, մեկե ինչ որ մի տեղում դեռ ցածր կլինես։ Չի կարելի հասնել կատարելության, ինչ էլ անենք մեկ է` ինչ, որ մի տեղ դեռ խոցելի կմնանք։

 

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,

Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,

Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,

Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

 

Այս մասը ցույց է տալիս ինքնահաստատման դժվարությունները, երբ նույնիսկ դու չես հասկանում, թե ով ես, մոլորվում ես սեփական դիմակների մեջ` չհասկանալով թե ինչ ես դարձել։

 

Հավիտենության լծորդն եմ անդուլ,

Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,

Փոթորիկներ են եռում հատակիս,

Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

 

 

Իմ կարծիքով այստեղ նա ուզում է ասել, որ ինչքան էլ իր կյանքում դժվարություններ լինեն, ինչքան էլ փոթորիկներ անցնեն իր կողքով միևնույն է նա աշխատում է ցույց չտալ այդ ամենը, պահել իր մեջ։ 

 

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,

Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, 

Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

 

Սահյանը շատ մեծ հույսեր է ունեցել, բայց ցավոք սրտի չի կարողացել իրականացնել իր երազանքները, շատ ուշ է եղել հետ նայելու համար, շատ ուշ է եղել փոշմանելու համար

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.

— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

Մոտեցած երկնից աստղերը պայծառ

Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—

— Իմ լքված սրտի կարոտը անծայր

Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...

 

Սյուն բանաստեղծությունը ես սրտին մոտ ընդունեցի։ Իմ կարծիքով Վահան Տերյան այս բանաստեղծությունը սիրո մասին է գրել, բայց ես նրա մեջ ինչ-որ մի ուրիշ իմաստ եմ տեսնում։ Հիմնականում ես հավանեցի`

— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,

Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։

տեղերը։ Այս տողերը բնութագրում են իմ մտքերը, վերջին երկու տարիների ընթացքում, երբ ես սկսեցի մտածել իմ ապագայի մասին և մինչ այժմ չեմ կարողանում շեղվել այդ մտքից։ Վահան Տերյանը շատ գեղեցիկ է շարադրել այս բանաստեղծությունը և նույնիսկ այն, որ ես դեռ չեմ հասկանում ինչ է սերը, ինձ չի խանգարում վայելել այս բանաստեղծությունը։

Պաուլո Կոելո

"Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին"

Այս պատմվածքը պատմում է մի աղջկա մասին, ով կարողացավ հաղթահարել կյանքի ամենամեծ փորձությունը` ինքնահաստատումը։ Նա հրաշալի նվագում էր իր սրինգը, բայց ունկնդիրները խրատեցին, որ կյանքը լիովին այնպիսին չէ, ինչպես նա պատկերացնում է։ Աղջիկը կանգնեց որոշման առաջ, Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` իր աչքերով։ 

Իմ կարծիքով, այս որոշումը կյանքում ամենակարևորն է, հենց այն է որոշում, թե ինչպես մենք կտեսնենք աշխարհը, երջանիկ կլինենք, թե ոչ։ Բոլոր մարդիկ առանձնահատկություններ են, գոյություն չունեն միանման մարդիկ։ Բոլորը ունեն կարծիք, որը չի համապատասխանում մեծամասնության կարծիքին, բայց դա չի նշանակում, որ այն սխալ է։ Մենք բոլորս իրավունք ունենք տեսնենք աշխարհը այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ենք ստեղծում այն աշխարհը, որտեղ ապրում ենք։ Իմ կարծիքով, այս միտքն էր ուզում մեզ հասցնել հեղինակը։

 

Պաուլո Կոելո

"Ամանորյա հեքիաթ"

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, այն թեթև է, շատ հանգիստ և ուսուցողական։ Նրա մեջ տեղադրված է իմաստ, որը դժվար է տեսնել։ Սկզբում ես կուզենայի անդրադառնալ տվյալ նախադասությանը. << Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: >>։ Ես լիովին համաձայն եմ Պաուլոյի հետ, պետք չէ սպասել, որ մի օր հրաշքի շնորհիվ կիրականացվի քո բոլոր երազանքները, պետք է միշտ պայքարել երազանքների համար, որովհետև իրականությունը չի կատարի մեր բոլոր խնդրանքները, այն կարող է լինել դաժան և զրկել մեզ ամեն ինչից։ Պատմության վերջում երեք մայրիների երազանքները իրականացան, բայց ոչ այնպես, ինչպես նրանք դա պատկերացնում էին։

Իմ կարծիքով, Պաուլոն ուզում էր ասել, որ պետք չէ ամեն ինչ իդեալական պատկերացնել։ Երազանքները կարող են իրականանալ առանց մեր իմացության, որովհետև այն մեր երևակայություններից դուրս է։ Իրականության մեջ ամեն ինչ գալիս է և գնում անսպասելի, պետք չէ սպասել կոնկրետ ինչ-որ մի հնարավորության, որպեսզի բռնել այն։ Պետք է միշտ ձգտել ավելի շատ հնարավորությունների որոնք մեզ է շնորհում իրականությունը։

 

Աքսել Բակունցի

<<Ալպիական մանուշակ>>

 

1. Փորձիր վերլուծել «Ալպիական մանուշակը» պատմվածքը

2. Գրավոր վերապատմիր «Ով է Բակունցի «ալպիական» կինը

 

1. Ալպիական մանուշակ ստեղծագործությունում առաջին հերթին աչքի է ընկնում սերը։ Այս ստեղծագործությունը պետք է նվիրված լիներ Չարենցի կնոջը, բայց Նրա ամեն մի տող իր մեջ պարունակում է սեր ուղղված Ժենյիաին։ Աքսել Բակունցի ստեղծագործություննից երևում է, որ նա գիտի թե ինչպես գեղեցիկ նկարագրել աղջկան։ Նա կարողանում է կարդացողին ներարկել իր պատմության մեջ, զգացնել այն ինչ զգացել է նա ստեղծագործությունը գրելուց։ Այս ստեղծագործությունը իր մեջ պարունակում է շատ գեղեցիկ տողեր, որոնք կարդալուց պատկերացնում ես Բակունցի սերը։  

 

2. Աքսել Բակունցը խոստովանել է, որ Չարենցի կնոջ հիշատակին նվիրված պատմվածքը`Ալպիական մանուշակը նվիրված է եղել ուրիշ կնոջը `Ժենյա Գյուզալյանն էր:Ասում են, որ Ժենյիաին շատ գեղեցիկ է եղել: Նրանք առաջին անգամ հանդիպել էին գրադարանում:Մի ժամանակ անց նրանք ավելի մտերմացան և գնացին ժամադրության:Հետո Ժենիան մեկնեց Լենինգրադ ուսումը շարունակելու համար:Վերադառնալեվ նա սկսում է աշխատել և նրանք նորից սկսում են տեսնվել Բակունցի հետ, հետո Ժենիան սկսում է մեկնել գործուղիները և Ժենիան դառնում է թանգարանի ավագ գիտաշխատող և այդ պատճառով նրանք իրար հազվադեպ էին տեսնում, բայց փոխարենը իրար նամակներ էին գրում:Բակունցին սպանելուց հետո, Ժենյաին մեղադրեցին հակապետական գործուղությունների մեջ և ազատզրկեցին 10 տարով:Ժենյան այնտեղ էլ մահացավ 38 տարեկանում:

Շարադրություն

Ես 4րդ դասարանից հաճախում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, բայց 9րդ դասարանը ավարտելուց հետո ես որոշեցի գնալ մաթեմատիկայի թեքումով դպրոց: Ես ունեի երկու ընտրություն` ֆիզմաթ կամ պոլիտեխնիկ: Սկզբում ես ուզում էի գնալ պոլիտեխնիկի քոլեջ բայց որոշումս փոխեցի, որովհետև այն շատ հեռու էր և տևում էր 4 տարի: Ֆիզմաթ չէի կարող գնալ, որովհետև ես ծույլ եմ և այդքան տնային աշխատանք չէի կատարի: Վերջը վերջո ես քննություն տվեցի և ընդունվեցի պոլիտեխնիկի ավագ դպրոց: Սկզբում ինձ ամեն ինչ դուր էր գալիս, շատ լավ դասարան` որոնց հետ ես շատ արագ ընկերացա և մինչև հիմա նրանց հետ շփվում եմ, և շատ լավ մաթեմատիկայի դասատու որը չնայած նրան որ խիստ էր ստիպեց ինձ սիրել երկրաչափությունը: Իսկ հետո սկսվեցին անդադար տնային առաջադրանքները և ես կուզենայ ավելացնել որ հայոց լեզվի և գրականության տնային առաջադրանքները ավելի շատ էին քան մաթեմատիկայի: Ես կամացից սկսում էի չհասցնել դասարանի տեմպի հետ չնայած նրան, որ ես ստուգողական աշխատանքները գրում էի լավ ես դասարանում ամենաշատ անբավարար ստացող աշակերտն եի: Հիմնականում անբավարար ստանում էի տնայինը չանելու պատճառով դրա համար ես ունեմ երկու արդարացում` ես ծույլ եմ և ես առանց հետ էլ հաճախում եի 3 լրացուցիչ պարապունքների, որոնք իրենց հերթին տալիս եին ոչ պակաս շատ տնային աշխատանք: Ես փոքր ժամանակներից շատ վատ եմ անգիր սովորելուց ես ուղղակիորեն չեմ կարողանում անգիր սովորել կամ սովորել պատմել այն ինչը ինձ հետաքրքիր չէ: Այս պատճառով ինձ չէին սիրում դասատուների մեծամասնությունը: Հետո ես հասկաց, որ չեմ ուզում գնալ այդ դպրոց և քանի, որ ես առանձին պարապում եմ մաթեմատիկա և ֆիզիկա ես որոշեցի լքել պոլիտեխնիկը և վերադառնալ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Այստեղ ես ունեմ ազատություն, որից որ ինձ զրկել էին պոլիտեխնիկում։

Լիվինգսթոն Լարնեդ

<<Հոր զղջումը>>

Հարցեր և առաջադրանքներ

 

1. «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Համաձա՞յն ես Էքզյուպերիի այս մտքի հետ, պատասխանդ հիմնավորիր:

Ես համաձայն եմ Էքզյուպերիի այս մտքի հետ։ Մեծահասակները հաճախ ջղայնանում են երեխաների սխալների վրա մոռանալով որ նույնպես այդպիսին են եղել։ Նրանք երեխայից սպասում են, որ նա պետք է իրեն պահի մեծահասակի նման և պատասխանատվություն կրի, բայց նրանք մոռանում են, որ դա ուղղակիորեն երեխա է և, որ նրանք նույնպես այդպիսին են եղել։

 

2. Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են մեծահասակները երեխաներին չափում սեփական տարիների չափանիշով:

Մեծահասակները փորձում են դաստիրակել իրենք երեխաներին այնպես, որպեսզի նրանք լինեն իրենցից ավելի լավը, նրանք ուզում են, որ երեխան իրականացնի իրենց երազանքները որոնք նրանք չկարողացան իրականացել։ Այս պատճառով մեծահասակները մոռանալով, որ դաստիարակում են երեխայի դատում են նրան որպես մեծահասակի մտածելով, որ դա նրա համար ավելի պայծառ ապագա կստեղծի, բայց իրականում նրանք ուղղակիորեն փչացնում են երեխայի մանկությունը։

 

3. «Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա»: Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

Իմ կարծիքով այս նախադասությունը նկարագրում է տղայի բարությունը և հանդուրժողականության։ 

 

4. Երբևէ զղջացե՞լ ես ինչ-որ բանի համար, հատկապես ո՞ր դեպքերում ես զղջում:

Ես շատ հազվագյուտ եմ զղջում ինչ-որ բանի համար և համարում եմ, որ զղջումը դա ուղղակի ներշնչում է, որ ուրիշ ընտրություն կատարելիս արդյունքը կարելի էր ավելի հաճելի լիներ, բայց հիմնականում դա այդպես չէ։ Շատ հաճախ երբ ես գոհ չեմ նրանից թե ինչի է ինձի հասցրել իմ ընտրությունը ես կարծում եմ, որ կարելի էր ավելի ճիշտ ընտրություն կատարել, բայց մի քիչ մտածելուց հետո հասկանում եմ, որ այդ իրավիճակում ես ուղղակիորեն չէի կարող ուրիշ ընտրություն կատարել։

5. Փորձիր պարզել Լիվինգսթոն Լարնեդն էլ ի՞նչ ստեղծագործություններ ունի: