Գրիգոր Հովհաննիսյան
Կյանքի իմաստը
Արդյո՞ք ճիշտ եմ ես ապրում: Ամեն օր արթնանում եմ, սովորում, քնում, որպեսզի մեծանամ և 40 տարի ամեն օր կատարեմ նույն գործը: Արդյո՞ք ես ինչ-որ մի բան բաց եմ թողնում: Արդյո՞ք կյանքը ունի իմաստ, որը որ
ես դեռ չեմ տեսնում: Արդյո՞ք պետք է ապրել բոլորի նման անգույն, անտարբեր: Այնքան շատ հարցեր, որոնց պատասխանը դեռ չգիտեմ, բայց հարցն այն է' արդյո՞ք կիմանամ: Արդյո՞ք իմ կյանքը իմաստ ձեռք կբերի, երբ
մեծանամ: Արդյո՞ք ինչ-որ անում եմ անիմաս չեմ անում: Ով կտա ինձ այս հարցերի պատասխանները, ով կուղղորդի ինձ դեպի նրանց, Արդյո՞ք ուրիշը պետք է դառնա իմ կյանքի իմաստը: Արդյո՞ք պետք է ընտանիք կազմեմ և
ապրեմ նրանց համար։ Ինչքա՞ն երկար եմ ես ինձ այս հարցերով տանջելու, մի տարի, 10 տարի, մինչև կյանքիս վերջ։ Կուզենայի իմանալ նրանց պատասխանները, բայց ափսոս դեռ չգիտեմ։ Ես դեռ երկար կյանք ունեմ
ապրելու և վստահ եմ, որ կգտնեմ ինձ պետքական բոլոր պատասխանները։
Գրիգոր Հովհաննիսյան