1. Երկու մոտորանավալներ , որոնք լողում են
գետում միևնույն ուղղությամբ, սակայն տարբեր արագություններով, հանդիպում են իրար այն պահին, երբ նրանք անցնում են գետով շարժվող լաստի կողքով: Քառորդ ժամ անց մոտորանավակները ետ են
վերադառնում իրենց նախկին արագություններով: Նրանցից ո՞րն ավելի շուտ կհասնի լաստին՝ մե՞ծ թե փոքր արագությամբ շարժվող մոտորանավը:
2. Թրթուռավոր տրակտորը շարժվում է 3մ/վ արագությամբ : ճանապարհի նկատմամբ ի՞նչ արագությամբ են շարժվում թրթուռի վերին և ստորին մասերը:
3. Ոլորապտույտ ճանապարհով ընթաող մեքենայի վարորդը նկատեց, որ ցանկացած հավասար ժամանակահատվածներում մեքենան անցնում է հավասար ճանապարհ: Արդյո՞ք հաստատուն է մեքենայի
արագությունը:
4. Ջրից դուրս գալով շունը թափահարում է իրեն: Ինչու՞ է հնարավոր այդ կերպ չորացնել մորթին:
5. Երկրաշարժի ժամանակ ինչու՞ են ավերվում շինությունները:
6. Մարդատար մեքենաներին քաղաքում թույլատրվում է ավելի մեծ
արագություններով ընթանալ քան՝ բեռնատարներին: Ինչու՞:
7. Մթնոլորտում ինչի՞ կշիռն է ավելի մեծ. 1 տոննա բամբակի, թե՞ 1 տոննա երկաթի,
1մ3 բամբակի, թե՞ 1մ3 երկաթի:
8. Բեռնավորված մեքենան սալահատակ փողոցով ավելի սահուն է անցնում քան դատարկ մեքենան: Ինչու՞:
9. Ֆիզիկայի քննական աշխատանքներից մեկում աշակերտը գրել էր. «Մոլորակներն Արեգակին կապված են ձգողության ուժով: Մոլորակներն էլ իրենց հերթին ձգում են Արեգակին: Սակայն, ձուրաքանչյուր մոլորակի
ձգողության ուժն այնքան անգամ է փոքր Արեգակի ձգողության ուժից, որքան անգամ այդ մոլորակի զանգվածը փոքր է արեգակի զանգվածից»: Ճի՞շտ է արդյոք այդ պնդումը:
Write a comment