OOP
Ես սկսում եմ նոր ակումբ, որի ընթացքում կուսումնասիրենք Օբյեկտ Կողմնորոշված ծրագրավորում (Object Oriented Programming) Java (Ջավա) լեզվով։ Ընտրել եմ Ջավան, որովհետև այն պարզ լեզու է սկսնակների
համար և կարող է շատ լավ ներկայացում լինել OOP-ին։ Կսկսենք հենց ծրագրավորման ֆունդամենտալ հասկացողություններից (փոփոխականի տիպեր, loops, և այլն): Կփորձենք կատարել մաթեմատիկական գործողություններ
դրանց հետ։ Հետո կանցնենք ուսումնասիրելու ծրագրավորման գործողություններ' ինչպիսին են ֆունկցիաները և "եթե-ապա" գործողությունները։ Գիտելիքներով զինված մենք կփորձենք կառուցել հեռախոսային հավելվածներ
տարբեր նպատակներով։ Սովորելու հետ մեկտեղ մենք կանցկացնենք հիասքանչ ժամանակ քննարկելով տարբեր թեմաներ և նորություններ ծրագրավորման աշխարհից, քանի որ դրանում է կայանում էֆեկտիվ սովորելու պահանջը։
Դասընթացի ժամերը կհամապատասխանեցնենք ՏՏ ակումբի ժամերի հետ, որ մասնակիցների ուսումնական ժամերին շատ չվնասենք։