Դիտելով 255 բլոգ՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ չէ, որ իդեալական է։ Ես թույլ եմ տալիս, որ կարող եմ սխալ գնահատականներ տալ մի քանի բլոգերում, բայց քանակը շատ լավ պատկեր է կառուցում, որից կարելի է հետևություններ քաղել։ Ամենամեծ խնդիրը դա հղումներին են։ Շատ քիչ աշակերտներ էին տեղադրել հղումներ, և որոշ դեպքերում հղումները տեսանելի չէին։ Տեսանելիության խնդիրը նաև այն էր, որ շատ բլոգեր բավարարում էին կետերին, բայց պետք էր փորփրել, որպեսզի կարելի լիներ տեսնել։ Մեծամասնության բլոգը բացելուց միանգամից երևում էին իրենց հետաքրքրությունները, որը դարձնում էր բլոգերի դիտումը նաև հետաքրքիր։ Կա նաև մեկ ուրիշ շատ մեծ խնդիր՝ գրադարանի օգտագործումը ներկա է դպրոցում, բայց բլոգում դա շատ հազվադեպ է ցուցաբերվում։ Հիմնականում գրքերը վերցվում են, կարդացվում և հետ վերադարձվում՝ առանց բլոգում նյութ տեղադրելու։ Կային նաև բլոգեր, որոնք լքված էին կամ գտնվում էին շատ անհասկանալի վիճակում(այս բլոգերը ընդգծված են կարմրով)։ Իրականացնելու դեռ շատ աշխատանք կա, բայց իմ կարծիքով հիմնականում ամեն ինչ շատ բարեհաջող վիճակում է։
Հղում՝ դեպի բլոգերի ուսումնասիրումը կարող եք դիտել այստեղ։