Հաշվետվություն

Դպրոցական իմ վերջին տարին սկսվեց քննություններին պատրաստվելուց։ Դպրոցը ավարտելուց հետո, որոշել եմ ընդունվել Ամերիկյան Համալսարան՝ անվաճար սովորելու։ Քննությունների պատրաստումը հիմնականում տեղի է ունենում դպրոցից դուրս, խոսքը գնում է SAT և TOEFL թեստերի մասին։ Բացի իմ պարապունքներից, առաջին 3 ամիսը ես կարողացա ժամանակ հատկացնել երեխաներին՝ նրանց հետ աշխատելու համար։ Ես և իմ ընկեր-դասընկեր Վահե Սարգսյանը մեկ ողջ ուսումնական տարի վարեցինք ռոբոտաշինության դասընթացներ կրտսեր դպրոցի սովորողների համար։ Ցավոք սրտի, ես լքեցի այդ աշխատանքը, որպեսզի կարողանամ կենտրոնանալ իմ հիմնական գործունեության վրա և հուսով եմ, որ կարող եմ ապագայում վերսկսել իմ դասընթացները։ Իմ զբաղվածությանը հակառակ, ես կարողացա ժամանակ գտնել նաև երեք ուսումնական ճամփորդություն- արշավների համար՝ Սևան, Արատես, Արմաղան։ Ճափորդություններն, ըստ իս, միշտ եղել են և կլինեն մեր դպրոցի ուժեղ կողմերից մեկը, և դրանք պատասխաանտու են իմ կյանքի վառ հիշողությունների մի մասի համար։ Ցավոք սրտի, այս տարի ես չկարողացա վարել նախագծեր, բայց քանի որ ձմռանը ես հանձնում եմ պետական քննությունները, իսկ մարտին՝ հինստիտուտի քնությունները, ես կկարողանամ լրացնել իմ պակաս ակտիվությունը գալիք տարում։ Ես անչափ շնորհակալ եմ իմ դպրոցին, որ ինձ տվեց այսքան հրաշալի հիշողություններ և ինձ ուղղորդեց դեպի այն ճանապարհը, որով մինչ այժմ շարժվում եմ։