Համո Սահյան «Աշուն»

Աշուն

Աշնան օրերն են հասել,

Իջել է ամպը սարին,

Եւ հրաժեշտ է ասել,

Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում

Արագիլի թեւի տակ,

Դեղին թերթեր է թափում

Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես

Ծեր տանձենին անտառի,

Թվում է, թե մոտ վազես,

Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,

Պարապ-սարապ թեւը կախ,

Բայց արդեն գործ է ճարել,

Տեսեք ինչքան է ուրախ:

 

Աշնան մասին բոլոր բանաստեղծություններն էլ միանման են, բայց սա տարբերվում է իր պարզությամբ։ Ամեն գրող փորձում է աշնան մասին բանաստեղծությունն մեջ ներմուծել ինչ-որ անձնական իմաստ, որն իր հաշվին նույնպես գեղեցիկ է։ Բայց այս պարզության մեջ ես գտնում եմ իմ գեղեցկությունը, այն ուղղակի աշնան մասին բանաստեղծությունն է, որը շատ հասարակ բառերով նկարագրում է աշնունը գեղեցկությունը, արդյոք կարելի է ավելին ուզել աշնան մասին բանաստեղծություններից։