Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։
Այս բանաստեղծությունում ես տեսնում եմ, որ կոմիտասի տրամադրությունը համեմատաբար շատ լավ է եղել։ Ես այն կարդալուց չընկալեցի խորին իմաստ այն ուղղակիորեն նկարագրում է մարդուն և նրա ճանապարհորդությունը կյանքում։ Այն շատ հնաճարեղ է իր պարզությունով, կարդացվում է շատ արագ, պարզ և կարդալուց զգացվում է հաճելի մտնոլորթ։ Այս բանաստեղծությունը կարելի է նկարագրել մեկ բառով՝ հանգիստ։ Այն շատ հմտորեն նկարագրում է բնության գրկում պարեկլուց կյանքի մասին մտածելու զգացողությունը, երբ դու ուղղակիորեն լսում ես բնության ձայները և հանգստանում ես։