Սևան

Սևանի եռօրյա ճամփորդությունը սկսվեց ինչպես ուրիշ ցանկացած ճամփորդություն, իրերը ուսապարկում դասավորելուց, բայց այս անգամ ես թույլ տվեցի շատ մեծ սխալ։ Մտածելով որ դեռ ամառ է ես չվերցրեցի տաք շորեր, այդ պահին իմ մտքով չանցնավ, որ Սևան եմ գնում։ Սևանը մեզ դիմավորեց շատ ջերմ բայց միաժամանակ շատ սառը անձրևով։ Անձրևը մեզ խանգարեց կատարել ճամփորդության բուն նպատակը` սար բարձունքի հաղթահարումը, բայց միաժամանակ ստեղծեց շատ ջերմ մթնոլորտ որի ժամանակ մենք կարողացանք ծանոթանալ մեր կրթահամալիրի նոր աշակերտների հետ։ Այս երեք օրերը անցան շատ արագ և եթե հաշվի չառնենք սառը եղանակը, շատ զվարճալի։ Այս ճամփորդությունը ինձ տվեց կյանքի կարևորագույն բաներից մեկը`  նոր ծանոթություններ, որոնք ապագայում հուսով եմ կդառնան նոր ընկերներ։