Այս ճանապարհորդությունից ես սպասում եմ ծանոթություն Արցախի հետ, ես առաջին անգամ եմ այնտեղ լինելու, և իմ ընկերների պատմելով՝ այն շատ գեղեցիկ վայր է, ես անհանբեր սպասում եմ իմ այնտեղ ժամանցին: Նաև սպասում եմ այն հետաքրքիր համդիպմանը, որը տեղի է ունենալու Արցախի դպրոցներից մեկի ու մեր՝ աշակերտներիս միջև: Այդ հանդիպման շնորհիվ կկարողանամ նրանց ուսումը համեմատել մեր ուսման հետ: Շատ եմ սպասում այնտեղի մթնոլորը զգալուն և հուսով եմ, որ այն այնքան ջերմ է, որքան ինձ պատմել են: Նաև անհամբեր սպասում եմ, թե երբ եմ տեսնելու <զոնտիկները>, և արդյոք նրանք նույնքան հիասքանչ են, ինչպես նկարներում: Ես չեմ կասկածում, որ այս ճամփորդությունը հրաշալի կանցնի և անհանբեր սպասում եմ մեկնելուն, ուզում եմ իմ աչքերով տեսնել Արցախը: