Ընտրությունը դա այն է, ինչը շատ դժվար է խլել մարդուց, որովհետև ընտրությունը մարդու մոտ կա ի ծնե: Բայց ուրիշ մարդիկ կարող են փոխել մեր ընտրության իրավունքը, օրինակ՝ Գագիկին դուր է գալիս շփվել Արտակի հետ, բայց Արտակին բոլորը ծաղրում են և դրա պատճառով Գագիկը դադարում է շփվել Արտակի հետ: Դուրս է գալիս, որ Գագիկը փոխեց իր ընտրությունը ուրիշները պատճառով: Նաև մարդ կարող է հրաժարվել ընտրության իրավունքից, հիմնականում մարդիկ հրաժարվում էն ընտրության իրավունքից, երբ շատ դժվար իրավիճակում են գտնվում: Նաև ընտրությունը կարելի է խլել՝ ինչ-որ մեկի վատ իրավիճակից օգտվելով: Օրինակ, եթե ինչ-որ մեկին շատ շտապ մեծ քանակությամբ գումար է պետք, և գտնվում է մարդ, որը համաձայնվում է տալ այդ գումարը, բայց պահանջում է, որ այդ մարդը աշխատի իր հետ և կատարի իր բոլոր պահանջները, ուրիշ բառերով՝ դառնա ստրուկ: Ես իմ ընտրությունը կատարում եմ մտածված, այսինքն՝ մտածում եմ, թե ինչ տեղի լավ բան տեղի կունենա իմ ընտրությունից հետո և թե ինչ վատ բան տեղի կունենա իմ ընտրությունից հետո և ընտրում ինձ ամենահարմար տարբերակը:
Write a comment