Հովհաննես Թումանյան քառյակներ

Կյանքից հարբած անցավոր,

Ահա դարձյալ անցավ օր,

Դու վազում ես դեպի մահ —

Մահը բըռնում հանցավոր: 

 

Ես այս քառյաը շա մեծ հաճույքով կվերցնեի իմ ընկերոջից որպես խորհուրդ: այս քառյակը ինձ սովորացրեց, որ պետք չէ  խմել և հարբել, որովհետև դա քեզ կտանի դեպի մահ: Պետք է լինել ավելի ուժեղ խմիչքից:

 

 

Ո՛նց է ժըպտում իմ հոգին

Չարին, բարուն, — ամենքին.

Լույս է տալիս ողջ կյանքիս

Ու էն ճամփիս անմեկին:

 

Այս քառյկաը ինձ սովորացրեց, որ պետք է բոլորին ժպտալ կապ չունի բարի է նա թէ չար: Եթե ժպտաս մարդուն նա կժպտա քեզ որպես պատասխան, կապ չունի նա չար է թէ բարի պետք է բոլորին վերաբերվել լավ և ժպիտով:

 

 

Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ

Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՛նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ: 

 

Ինձ այս քառյակը շատ դուր եկավ որպես խորհուրդ որովետև նա սովորեցնում է որ պետք չէ լինել ագահ և մտածել միայն քո մասին: Պետք է բավարարվել քո ունեցածով և պետք չէ վազել ուրիշների ունեցվածքի հետևից:

Write a comment

Comments: 0