Հովհաննես Թումանյանին մտահոգում էր այն, որ բոլորը խաբում են միմյանց: Հարյուր տարի առաջ ավելի քիչ մարդիկ էին խաբում, իսկ հիմա բոլորը խաբում են իրենց շահերի համար: Հայրուր տարի առաջ մարդիկ ավելի շատ էին վստահում իրար և քիչ էին խաբում ուրիշերին, որովհետև գիտակցում էին, որ դա և իրենց է վնաս, և ուրիշներին: Հիմա համեմատաբար ավելի շատ են խաբում, որովհետև մեծամասնությունը մտածում է միմիայն իրենց մասին: Իմ կարծիքով սուտը ոչ միշտ կարող է վնաս պատճառել: Եթե դու խաբում ես, որպեսզի պաշտպանես ուրիշներին՝ օրինակ քո ընկերը ինչ-որ վատ բան է արել և դասատուն հարցնում է, թե ով է արել դա, այս իրավիճակում ճիշտ խոսելը այդքան էլ ճիշտ չէ: Բայց կան մարդիկ, որոնք խաբում են իրենց շահերի համար և վնասում են ուրիշներին:
Write a comment