Ամանորը մենք անցկացրեցինք տատիկի տանը, որը գտնվում է Շիրակի մարզում: Մենք բոլորս անհամբեր սպասում էինք Նոր տարուն,որովհետև տոնածառի տակ այնքան նվերներ կային դրված, որ անտարբեր չէինք կարողանում անցնել: Մինչև ժամը 12-ը ամեն մեկը իր գործով էր զբաղված, մեկը տոնական սեղանն էր զարդարում, մյուսը համակարգչով էր զբաղվում/երևի գուշակեցիք, որ դա ես եմ/, մեկ ուրիշն էլ տոնածառի տակ նստած փորձում էր պատկերացնել, թե ինչ նվերներ են փաթեթավորված տոպրակների մեջ/դա նույնպես ես էի/ ... Երբ վերջապես հնչեցին զանգերը և դարձավ ժամը 12-ը, զրնգացին մեր բաժակները, հնչեցին բարեմաղթություններ և... սկսեցինք բացել նվերները, որոնք շա~տ-շա~տ էին: Ոչ ոք առանց նվեր չմնաց՝ և մեծերը, և փոքրերը: Երբ ուրախության այդ քաոսը ավարտվեց, բոլորը գնացին քնելու, որպեսզի հաջորդ օրը բոլորս միասին դիմավորենք հյուրերին:
Write a comment