Զուգահեռ իրականություններ

Ոչ ոք չի կարող ասել,  որ գոյություն ունի զուգահեռ իրականություն: Իմ կարծիքով այն գոյություն չունի, որովհետև ոչ ոք չի կարող ապացուցել որ այն գոյություն ունի բայց ես չեմ կարող հաստատ ասել, որ այն գոյություն չունի, որովհետև ոչ ոք չի ապացուցել որ այն գոյություն չունի: Բայց եթե մի պահ երևակայենք, որ այն գոյություն ունի, այդ իրականությունում կարող է կատարվել ամեն ինչ: Հնարավոր է՝ ես այդ իրականությունում գոյություն չունեմ: Հնարավոր է, որ այդ իրականությունում մարդ չկա և այլ: Հնարավոր է, որ կան անվերջ զուգահեռ իրականություններ, և կան անվերջ իրականություններ: Օրինակ, ինչ, որ մի իրականությունում ես աշխարհն եմ փրկում, ուրիշում տանը նստած ֆիլմ եմ դիտում: ԵՎ այսպես կարելի է շարունակել անվերջ:

 

0 Comments

Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ

Ռոբերտ Շեքլի
«Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ»

Այս պատմությունը ինձ մտածելու տեղիք տվեց: Հնարավոր է, որ մենք ապրում ենք ինչ- որ մի արարածի մատի հոդերի մեջ կամ ինչ- որ ուրիշ արարածներ ապրում են մեր մեջ: Հնարավոր է, որ մենք մեր կյանքում բնաջնջում ենք հազարավոր արարածների: Հնարավոր է, որ մեր երկիրը կոչնչանա, որովհետև մի արարած քորեց իր մատը: Բայց մենք ինքներս ենք ոչնչացնում մեր երկիրը, մենք չենք հետևում բնությանը, կտրում ենք ծառեր և չենք տնկում և այլն: Մենք ինքներս կկործանենք մեր երկիրը, և երբ մենք կործանենք երկիրը, կսկսենք մեղադրել ուրիշներին և չենք ընդունի այն փաստը, որ մենք ենք կործանել մեր երկիրը:

0 Comments

«Ի՞նչ է ընտրությունը, ինչպես եմ ընտրություն կատարում»

Ընտրությունն  այն է, ինչը շատ դժվար է խլել մարդուց, որովհետև ընտրությունը մարդն ունի ի ծնե: Բայց ուրիշ մարդիկ կարող են փոխել մեր ընտրությունը, օրինակ՝ Գագիկին դուր է գալիս շփվել Արտակի հետ, բայց Արտակին բոլորը ծաղրում են, և դրա պատճառով Գագիկը դադարում է շփվել Արտակի հետ: Դուրս է գալիս, որ Գագիկը փոխեց իր ընտրությունը ուրիշների պատճառով: Նաև մարդ կարող է հրաժարվել ընտրության իրավունքից։ Հիմնականում մարդիկ հրաժարվում են ընտրության իրավունքից, երբ շատ դժվար իրավիճակում են գտնվում: Նաև ընտրության իրավունքը հնարավոր է խլել՝ ինչ-որ մեկի վատ իրավիճակից օգտվելով: Օրինակ, եթե ինչ-որ մեկին շատ շտապ մեծ քանակությամբ գումար է պետք, և գտնվում է մարդ, որը համաձայնվում է տալ այդ գումարը,  բայց պահանջում է, որ այդ մարդը կատարի իր  բոլոր պահանջները, ուրիշ բառերով՝ դառնա ստրուկ:

 

Ես իմ ընտրությունը կատարում եմ մտածված, այսինքն՝ մտածում եմ, թե ինչ լավ բան տեղի կունենա իմ ընտրությունից հետո, և  ինչ վատ բան տեղի կունենա իմ ընտրությունից հետո, և ընտրում ինձ ամենահարմար տարբերակը

Write a comment

Comments: 0