Ձոն Հայրենիքին

 

Հայաստանը աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Ես սիրում եմ իմ Հայաստանը, որովհետև այստեղ մարդիկ հյուրասեր են և բարի։ Ես կուզենայի, որպեսզի մենք ծով ունենայինք։ Հայաստանը ամենամեծ երկիրը չէ, բայց այն հիշարժան է և հարուստ է սարերով, մշակույթով և բնական հուշարձաններով։ Բայց ինձ դուր չի գալիս, որ հայերը այնքան էլ համերաշխ չեն, դժվար են միավորվում և պայքարում իրենց ցանկացածի համար։ Բայց, չնայած դրան, մարդիկ օգնում են իրար դժվարին պահերին և շատ են սիրում իրենց հայրենիքը։

Ցանկություն

 

Ես չունեմ այնպիսի ցանկություն, որից ամաչում եմ, բայց ունեմ ցանկություններ, որոնք չեմ կարող իրականացնել, որովհետև փոքր եմ, օրինակ՝ կուզենայի թռչել տիեզերք և դառնալ առաջին մարդը, որը թռչել է Մարս։ Նաև կան երազանքներ, որոնք չեմ կարող իրականացնել, որովհետև դա հնարավոր չէ, օրինակ՝ ես կուզենայի թռչել , դառնալ այնպիսի կենդանի, ինչպիսին այդ պահին կցանկանայի։

Իմ վաղվա աշխարհը

 

Ես իմ վաղվա աշխարհը պատկերացնում եմ ծույլ մարդկանց դարաշրջան, որովհետև ապագայում ռոբոտները կփոխարինեն մարդուն ամեն ինչում։ Ֆանտաստիկ ֆիլմերը այլևս ֆանտաստիկ չեն լինի։ Նաև ապագայում մենք ոչնչացման եզրին կհասցնենք մեր մոլորակը, և բոլորը երկրները կմիավորվեն, որպեսզի տեղափոխեն մարդկանց ուրիշ մոլորակ,  մեր մեջ այլմոլորակայիններ կլինեն։ Թանգարանում կցուցարդվեն տրոլեյբուսները, հին ավտոմեքենաներ, բանտեր։ Ապագայում բանտերը կփոխարինեն սառցաբանտերով, որտեղ մարդկանց կսառեցնեն։ Բայց ոստիկանությունը կմնա, որովհետև պետք է բռնել վատ մարդկանց ու սառեցնել։

Բնության համերգ

 

Ես տեսել եմ շատ համերգներ, որոնց հեղինակները կամ մարդիկ էին, կամ բնությունը։ Մի անգամ ես, իմ մայրիկը և հայրիկը գնացինք Դենդրոպարկ։ Այնտեղ բնությունը երգում էր՝ ջուրը թմբուկ էր նվագում, ծղրիդները ջութակով էին նվագում, շները երգում էին, իսկ տերևները պահում էին տեմպը, ծիտիկները ձայնակցում էին շներինև այլ։ Եվ այսպես շատ հետաքրքիր համերգ էր ստացվում՝ անտառի համերգ, և ես նստած համերգով էի հիանում։

Write a comment

Comments: 0