1.  Երկու մոտորանավալներ , որոնք լողում են գետում  միևնույն ուղղությամբ, սակայն տարբեր արագություններով, հանդիպում են իրար այն պահին, երբ նրանք անցնում են գետով շարժվող լաստի կողքով: Քառորդ ժամ անց մոտորանավակները ետ են վերադառնում իրենց նախկին արագություններով: Նրանցից ո՞րն ավելի շուտ կհասնի լաստին՝ մե՞ծ թե փոքր արագությամբ շարժվող մոտորանավը:





2.  Թրթուռավոր տրակտորը շարժվում է 3մ/վ արագությամբ : ճանապարհի նկատմամբ ի՞նչ արագությամբ են շարժվում թրթուռի վերին և ստորին մասերը:





3.  Ոլորապտույտ ճանապարհով ընթաող մեքենայի վարորդը նկատեց, որ ցանկացած հավասար ժամանակահատվածներում մեքենան անցնում է հավասար ճանապարհ: Արդյո՞ք հաստատուն է մեքենայի արագությունը:




4.  Ջրից դուրս գալով շունը թափահարում է իրեն: Ինչու՞ է հնարավոր այդ կերպ չորացնել մորթին:    




5.  Երկրաշարժի ժամանակ ինչու՞ են ավերվում շինությունները:

6.  Մարդատար մեքենաներին քաղաքում թույլատրվում է ավելի մեծ արագություններով ընթանալ քան՝ բեռնատարներին: Ինչու՞:
7.  Մթնոլորտում ինչի՞ կշիռն է ավելի մեծ.            1 տոննա բամբակի, թե՞ 1 տոննա երկաթի, 
           1մ3 բամբակի, թե՞ 1մերկաթի:

8.  Բեռնավորված մեքենան սալահատակ փողոցով ավելի սահուն է անցնում քան դատարկ մեքենան: Ինչու՞:


9.   Ֆիզիկայի քննական աշխատանքներից մեկում աշակերտը գրել էր. «Մոլորակներն Արեգակին կապված են ձգողության ուժով: Մոլորակներն էլ իրենց հերթին ձգում են Արեգակին: Սակայն, ձուրաքանչյուր մոլորակի ձգողության ուժն այնքան անգամ է փոքր Արեգակի ձգողության ուժից, որքան անգամ այդ մոլորակի զանգվածը փոքր է արեգակի զանգվածից»: Ճի՞շտ է արդյոք այդ պնդումը: 

Write a comment

Comments: 0