Ռոբերտ Շեկլի

 

Բացարձակ զենքը  

 

Էսդելյուն ցանկացավ ինչ -որ մեկին սպանել։ Արդեն երեք ամիս է նա աշխատում էր Պարկերի և Ֆակսինի հետ  այդ մահացած անապատում։ Նրանք փորեցին իրենց ճանաարհին հանդիպած յուրաքանչյուր բլուր, ոչինչ չգտան և շարունակեցին առաջ գնալ։ Մարսի կարճ ամառը մոտենում էր ավարտին։ Օր -օրի ավելի ցրտում էր, օր- օրի Էսդելի նյարդերը, որն ավելի լավ ժամանակում էլ այդքան ամուր չէր, քիչ- քիչ հանձնվոմ էին։ Ցածրահասակ Ֆակսանը ուրախ էր, նա երազում էր շատ գումարի մասին, որը նրանք կստանային զենքը գտնելուց հետո, իսկ Պարկը լուռ քարշ էր գալիս նրանց հետևից, կարծես երկաթից լիներ, և չարտահայտեց ոչ մի բառ, եթե նրան չէին դիմում։

Էդսելի նյարդերը արդեն ծայրահեղ լարված էին։ Նրանք քանդեցին ևս մի բլուր և նորից չգտան ոչ մի մարսիացիների կորած զենքին նման բան։ Ջրային արևը աչքերը սեւեռել էր նրանց, անհավատալի կապույտ երկնքում նկատվում էին հսկայական աստղերը։

Եդսելի տաք սկաֆանդրի մեջ էր ներծծվել երեկոյան սառնությունը, Սառել էին հոդերը և կծկվել մկանները։

Հանկարծակի Էդսելին համակեց Պարկին սպանելու ցանկություն։ Այդ լուռ մարդը դեռ այն ժամանակներից իր սրտով չէր, երբ միասին Երկրի վրա համագործակցություն կազմակերպեցին։ Նա նրան ավելի շատ էր ատում, քան ֆակսոնին։

Եդսելը կանգնեց։

Դու գիտե՞ս, թե ուր պետք է գնանք, – հարցրեց նա Պարկին՝ ցածր, չար ձայնով։

Պարկը միայն ուսերը թոթվեց։ Նրա գունաթափ, նիհար դեմքին ոչինչ չարտացոլվեց։

Ո՞ւր ենք գնում, քեզ եմ հարցնում,- կրկնեց Եդսելը։

Պարկը նորից լուռ թոթվեց ուսերը։

-Փամփուշտ՝ նրա գլխին,- որոշեց Էդսելը և ձգվեց դեպի ատրճանակը։

-Սպասիր, Էդսել, - աղերսագին ասաց Ֆակսոնը՝ կանգնելով նրանց մեջտեղում, - քեզ զսպիր։ Դու մենակ մտածի, թե ինչքան գումար կունենաք, եթե գտնեք զենքը։- Այդ մտքից փոքր մարդու աչքերը վառվեցին։ - Նա այստեղ ինչ որ մի տեղ է, Էդսել։ Հնարավոր է, որ հարևան բլրում է։

Էդսելը վարանեց, սեւեռուն նայեց Պարկերին։ Այդ պահին նա միայն ուզում էր սպանել, սպանել, սպանել․․․

Այ թե նա կիմանար այնտեղ՝ Երկրի վրա, որ ամեն ինչ կլինի հենց այսպես։ Այն ժամանակ ամեն ինչ հեշտ էր թվում։ Նրա մոտ արկղն էր, իսկ արկղի մեջ տեղեկություն այն մասին, թե որտեղ է թաքնված հայտնի մարսիաների զենքը։ Պարկը կարողանում էր կարդան մարսիանների լեզվով, Իսկ ֆակսոնը գումար էր հատկացրել որոնումների համար։ Էդսելը մտածում էր, թե նրանց պետք է ընդամենը թռնել Մարս և մի քանի քայլ անել դեպի այն վայրը, որտեղ պահպանվում է զենքը։

Մինչև այդ պահը, Էդսելը ոչ մի անգամ Երկիրը չէր լքել։ Նա հաշվի չէր առել, որ նա այդքան երկար կմնա Մարսի վրա, սառչել սառը քամուց, սոված մնալ՝ ուտելով կանսերվանտներ, անընդհատ զգալ գլխապտույտ՝ հարստացուցիչի մեջով անցնող օդից։ Նա այն ժամանակ չէր մտածում գերհոգնած մկաների մասին, որոնք նվվում էին անընդհատ մարսիական խիտ օդը ճեղքելուց։

Նա միայն մտածում էր, թե ինչքան գումար իրեն կվճարի կառավարությունը, ցանկացած կառավարություն, այդ լեգենդար զենքի համար։

-Ներեցեք, -ասաց Էդսելը՝ հանկարծակի հասկանալով ինչ- որ բան, - այս տեղը իմ նյարդերի վրա ազդում է։ Ներիր, Պարկ, որ ես բռնկվեցի։ Առաջնորդի։

Պարկը լուռ գլխով արեց և գնաց առաջ։ Ֆակսոնը թեթևացած շունչ քաշեց և շարժվեց Պարկի ուղղությամբ։

«Ի վերջո, - մտածեց Էդսելը,- նրանց սպանել ես կարող եմ ցանկացած ժամանակ»։

Նրանք գտան այդ բլուրը երեկոյան, հենց այն ժամանակ, երբ Էդսելի համբերությունը վերջանում էր։ Դա տարօրինակ, վիթխարի կառուցվածք էր․ հենց այնպիսին, ինչպիսին գրված էր թղթի վրա։ Երկաթե պատերի վրա նստել էր հաստ փոշի։ Նրանք գտան դուռը։

- Տվեք ես հանեմ,- Ասաց Էդսելը և հանեց ատրճանակը։

Պարկը հետ հրեց նրան և շրջելով  բռնակը՝ բացեց դուռը։

Նրանք մտան մի հսկայական սենյակ, որտեղ ընկած էր  մարսիացիների հայտնի զենքը, մարսիական քաղաքակրթության մնացորդները։

Մարդիկ կանգնեցին և լուռ սկսեցին նայել շուրջբոլորը։ Նրանց առաջ էին այն գանձերը, որոնք փնտրելուց արդեն վաղուց բոլորը հրաժարվել էին։ Այն ժամանակվանից, ինչ մարդիկ ոտք էին դրել Մարս, մեծ քաղաքների մնացորդները մանրամասն հետազոտված էին։ Ամբողջ տարածքով ընկած էին ջարդված մեքենաներ, մարտական կառքեր, գործիքներ, սարքեր, բոլորը խոսում էին գերքաղաքակրթության մասին`  հազարավոր տարիներ Երկրից առաջ ընկած ։ Գաղտնազերծված թղթերում պատմվում էր դաժան պատերազմների մասին, որոնք փոթորկվել էին այս մոլորակի վրա։ Բայց նրանց մեջ գրված չէր, թե ինչ է տեղի ունեցել մարսի բնակիչների հետ։ Արդեն մի քանի հազարամյակ է, ինչ Մարսում ոչ մի կենդանի շունչ չկա, նույնիսկ կենդանիներ չեն մնացել։

Թվում էր՝ մարսեցիները իրենց զենքը տարել են իրենց հետ։ Էդսելը գիտեր որ այդ զենքը գնահատվում էր մաքուր ռադիումի նման։ Նրան հավասարը ամբողջ աշխարհում չկար։

Նրանք մի քանի քայլ արեցին դեպի սենյակի խորքը։ էդսելը գետնից բարձրացրեց առաջինը, ինչն ընկավ ձեռքի տակ։ Նման էր 45- տրամագծի զենքի, միայն՝ ավելի մեծ։ Նա մոտեցավ բաց դռներին և ուղղեց զենքը դեպի քիչ հեռվում աճող թփին։

-Չկրակես,- վախեցած բղավեց Ֆակսոնը, երբ Էդսելը նշան բռնեց։ -Նա կարող է տրաքել կամ էլ էլի ինչ- որ մի բան լինել։ Թող դրանցով զբաղվեն մասնագետները, երբ մենք այդ բոլորը վաճառենք։

Էդսելը կրակեց։   Մուտքից 17 ֆուտ հեռավորության վրա աճած թուփը անհետացավ պայծառ-կարմիր լուսարձակումից։

-Վատ չէ,- նկատեց Էդսելը՝ նուրբ շոյելով ատրճանակը, և դրեց իր տեղը՝ վերցնելով հաջորդը։

-Դե հերք է, Էդսել, - խնդրելով ասաց Ֆասկոնը,- իմաստ չկա այստեղ փորձարկել։ Հնարավոր է ատոմային ռեակցիա առաջացնել կամ էլի ինչ- որ մի բան։

-Ձայնդ կտրիր,- ասաց Էդսելը՝ զննելով նոր հրացանի կրակելու մեխանիզմը։

- Էլ մի կրակի,- շարունակում էր խնդրել Փակսոնը։ Նա աղերսագին նայեց Պարկին՝ փնտրելով նրա օգնությունը, բայց նա լուռ նայում էր Էդսելին։

-Ախր այն, ինչ այստեղ կա, հնարավոր է ոչնչացրել է ողջ Մարսի բնակչությունը։ Դու նորից ուզում ես խառնաշփոթ սարքել,- շարունակում էր Ֆակսոնը։

Էդսելը նորից կրակեց և հաճույքով նայեց, թե ինչպես է հեռվում լողում անապատի այդ հատվածը։

-Լավ իր է։ -Նա բարձրացրեց էլի ինչ- որ մի բան՝ իր ձևով գավազան հիշեցնող։  Նա ցուրտն այլեւս չէր զգում։ Էդսելը զվարճանում էր այդ փայլուն իրերով և շատ լավ տրամադրություն ուներ։

- Գնալու ժամանակն է,- ասաց Ֆակսոնը՝ ուղղվելով դեպի դուռը։

-Պատրաստվում ես գնա՞լ։ Ո՞ւր, - դանդաղ հարցրեց նրան Էդսելը։ Նա բարձրացրեց մի փայլուն գործիք՝ ծուռ բռնելիքով, հարմար տեղավորվող ձեռքում։

-Հետ, տիեզերական կայարան,- պատասխանեց Ֆակսոնը,- տուն՝ վաճառելու այս ամենը, այնպես, ինչպես պատրաստվում էինք անել։ Համոզված եմ, որ մենք կարող ենք պահանջել ցանկացած գումար։ Այսպիսի զենքի համար ցանկացած կառավարություն կտա միլիոններ։

-Իսկ ես մտափոխվեցի,- մտածկոտ ասաց Էդսելը։ Աչքի տակով նա հետեւում էր Պարկին։

Նա գնում էր զենքերի միջով՝ ոչ մի բանի չդիպչելով։

- Լսիր, այ տղա,- չարացած ասաց Փակսոնը՝ Էդելի աչքերի մեջ նայելով,- ի վերջո, ես ֆինանսավորել եմ արշավը։ Մենք պատրաստվում էին վաճառել այս թափոնը։ Ես էլ իրավունք ունեմ․․․ Այսինքն, ոչ, ես այդ չէի ուզում ասել․․․- Դեռ չփորձարկված ատրճանակը ուղղված էր ուղիղ նրա փորին։ - Դու ի՞նչ ես մտածել,- քրթմնջաց  նա՝ փորձելով չնայել տարօրինակ փայլուն իրին։

- Ոչ մի բան էլ ես չեմ պատրաստվում վաճառել,- հայտարարեց Էդսելը։ Նա կանգնեց՝ հենվելով պատին այնպես, որպեսզի երկուսին էլ տեսնի։

- Ես ինքս էլ կարող եմ օգտագործել այս իրերը։

Նա լայն ժպտաց՝ չդադարելով հետևել երկու գործընկերներին։

- Տանը ես իմ տղաներին կբաժանեմ զենքերը։ Նրանց հետ մենք հեշտ ու հանգիստ կխաբենք ինչ -որ մի պետություն Հարաֆային Ամերիկայում և կմնանք, ինչքան ցանկանանք։

- Դե, լավ,- ցածրաձայն ասաց Փակսոնը՝ աչքը չկտրելով իր վրա ուղղված ատրճանակից։- Բայց ես չեմ ցանկանում մասնակցել այս գործին։ Իմ վրա հույս չդնես։

-Խնդրեմ,- պատասխանեց Էդսելը։

-Դու միայն ոչինչ չմտածես, ես չեմ պատրաստվում այդ մասին խոսել,- արագ ասաց Փակսոնը, -ես չեմ անի։ Ուղղակի չեմ ուզում կրակել և սպանել։ Այնպես որ, ավելի լավ է ես գնամ։

-Իհարկե,-ասաց Էդսելը։

Պարկը կանգնած էր  մի անկյունում եւ ուշադիր նայում էր իր եղունգներին։

-Եթե դու կառուցես քո թագավորությունը , ես կգամ քեզ մոտ հյուր,- ասաց ֆակսոնը՝ ժպտալու թույլ փորձ անելով։- Հնարավոր է, որ ինձ դարձնես ցեղապետ կամ էլ էլի ինչ- որ մի բան։

-Հնարավոր է։

-Դե հրաշալի է։ Քեզ հաջողություն եմ մաղթում:-  Ֆակսոնը նրան ձեռքով արեց և գնաց դեպի դուռը։

Էդսելը թողեց նրան գնալ քսան քայլ, հետո բարձրացրեց ատրճանակը  և սեղմեց կոճակը։ Ձայն չլսվեց, լուսային բնուկում՝ նունպես, բայց Ֆակսոնը աջ ձեռքը ուղղակի պոկված էր։ Էդսելը արագ սեղմեց կոճակը երկրորդ անգամ։ Փսքր մարդը կիսվեց երկու մասի։ Նրանից աջ եւ ձախ մնացել էին խորը ակոսներ։

Էդսելը հանկարձ հիշեց, որ այդ ամբողջ ժամանակ նա կանգնած էր մեջքով դեպի Պարկը, և կտրուկ պտտվեց։ Պարկը կարող էր վերցնել մոտիկ ատրճանակը և նրան մասերի բաժանել։ Բայց Պարկը հանգիստ կանգնած էր տեղում՝ խաչելով ծեռքերը կրծքին։

-Այդ լույսի շողը ամեն ինչի միջով կարող է անցնել,- հանգիստ նկատեց Պարկը,- պետքական խաղալիք է։

Կես ժամ Էդսելը հաճույքով քարշ էր տալիս դռան մոտ մեկ այս, մեկ այն զենքը։ Պարկը դրանց նույնիսկ չդիպչեց, միայն հետաքրքրությումբ նայում էր Էդսելին։ Մարսիաների հին զենքերը լրիվ նոր էին, նրանց վրա չէր ազդել նույնիսկ հազար տարվա անգործությունը։ Սենյակում կային շատ զենքեր՝ տարբեր ոճերի, տարբեր նմուշներով և հզորությամբ։ Սքանչելի ռադիոակտիվ ավտոմատներ, զենքեր՝ ակնթարթորեն սառեցնող, եւ զենքեր, որոնք կարող էին ոչնչացնել, կտրել, կոագուլացնել, թունավորել և ուրիշ ձևերով սպանել ամեն կենդանի բան։

-Եկ այս մեկը փորձարկենք,- Ասաց Պարկը։

Էդսելը, որը պատրաստվում էր փորձել հետաքրքիր երեքփողանի զենքը, կանգնեց։

-Ես զբաղված եմ, չե՞ս տեսնում։

-Հերիք է զբաղվես այդ խաղալիքներով։ Արի զբաղվենք իսկական գործով։

Պարկը կանգնեց ցածր, սև, երկուականի պլատֆորմի առաջ։ Երկուսով գլորեցին այն դեպի դուրս։ Պարկը մոտ կանգնած հետևում էր, թե ինչպես է Էդսելը պտտում տարբեր լծակները կառավարման վահանակից։ Սարքի խորքից լսվեց ցածր աղմուկ, իսկ հետո նրան շրջապատեց կապտագույն մառախուղ։ Մառախուղի չափը աճում էր այնքան, ինչքան Էդսելը պտտում էր լծակը, և ծածկեց երկու մարդկանց էլ՝ ձևավորելով ինչ- որ մի համաչափ կիսագունդ։

-Փորձիր ծակել այն բլաստերից ,- ասաց Պարկը։

 Էդսելը կրակեց իրենց շրջապատող կապույտ պատին։ Լիցքը ամբողջությամբ կուլ գնաց կապույտ պատի կողմից։ Էդսելը փորձարկեց նրա վրա էլի երեք տարբեր զենքեր, բայց նրանք նույնպես չկարողացան ծակել կապտագույն, թափանցիկ պատը։

-Ինձ թվում է,- լուռ արտաբերեց Պարկը,- որ այսպիսի պատը կդիմադրի նաեւ ատոմային ռումբը։ Սա, երևի, հզոր ուժային դաշտ է։

Էդսելը անջատեց մեքենան, և նրանք վերադարձան զենքերով սենյակը։ Արևը մոտենում էր հորիզոնին, և սենյակում ավելի և ավելի մութ էր դառնում։

-Իսկ գիտես ինչ, – հանկարծակի ասաց Էդսելը։- Դու վատ տղա չես , Պարկ։ Կարգին տղա ես։

-Շնորհակալություն,- ասաց Պարկը՝ զննելով լիքը զենքեր։

-Դու չե՞ս բարկանում, որ ես հաշիվներս մաքրեցի Փակսոնի:Նա պատրասվում էր մեզ մատնել կառավարությանը։

- Հակառակը, ես արդարացնում եմ արարքդ:

- Վստահ եմ, որ դու կարգին տղա ես: Դու կարող էիր ինձ սպանել, երբ ես կրակում էի Ֆակսոնի վրա: - Էդսելը լռեց այն մասին, որ Պարկի փոխարեն նա հենց այպես էլ կվարվեր:

Պարկը թոթվեց ուսերը:

-         Իսկ ինչպե՞ս է թագավորությունը իմ հետ կիսելու միտքը, - հարցրեց Էդսելը՝ լողացող ժպիտով: - Ես կարծում եմ, որ մենք այդ գործը գլուխ կբերենք: Կգտնենք մեզ համար մի հարմար երկիր , կլինեն շատ աղջիկներ,զվարճանքներ: Ինչ կասես:

-         Ես համաձայն եմ,- պատասխանեց Պարկը,- համարիր, որ քո խմբում եմ:

Էդսելը Թեթև խփեց նրա ուսին, և նրանք գնացին առաջ՝ զենքերի կույտերի միջով:

-         Սրանց հետ արդեն ամեն ինչ հասկանալի է,- շարունակեց Պարկը,- մեր տեսած տարբերակներից են:

Սենյակի անկյունում նրանք նկատեցին դուռ: Նրա վրա կարելի էր տեսնել գրություն մարսիական լեզվով:

-         Ի՞նչ է այստեղ գրված,- հարցրեց Էդսելը:

-         Ինչ-որ մի բան Լիակատար զենքի մասին,- պատասխանեց Պարկը՝ ուշադիր նայելով օտար լեզվով գրված տառերին:- Զգուշացնում են, որ չմտնեն:

Պարկը բացեց դուռը: Նրանք ցանկացան ներս մտնել, բայց հանկարծակիությունից հետ-հետ գնացին:

Դռան  հետևում մի սրահ կար՝ երեք անգամ ավելի մեծ, քան զենքերով սենյակը, և բոլոր պատերի երկայնքով լի զինվորներ էին կանգնած: Շքեղ հաքնված, զինված մինչև ատամները՝ զինվորները կանգնած էին անշարժ, ինչպես արձաններ: Նրանք չէին ցուցաբերում ոչ մի կյանքի վկայություն:

Մուտքի մոտ դրված էր մի սեղան,  նրա վրա կար երեք իր՝ բռունցքի չափ գունդ՝ նրա վրա եղած բաժանումներով, նրա մոտ՝ փայլուն գլխարկ, իսկ դրա մոտ էլ՝  փոքր, սև արկղ, փակիչին՝ Մարսիական տառեր:

-         Սա ինչ է, դամբարան,- շշնջաց Էդսելը՝ ակնածանքով նայելով  կտրուկ դիմագծերով ոչ երկնային Մարսիական զինվորների դեմքերին:

Պարկը, կանգնած նրա հետևում, չպատասխանեց:

Էդսելը մոտեցավ սեղանին և վերցրեց իր ձեռքերի մեջ գունդը: Նա զգույշ պտտեցրեց սլաքը մեկ բաժանումով:

-         Ինչ ես մտածում, ի՞նչ պետք է նրանք անեն,- հարցրեց նա Պարկին: - Դու մտածում ես...

Երկուսն էլ ցնցվեցին և հետ-հետ գնացին:

Զինվորները շարքերում շարժում սկսվեց: Նրանք շարժվեցին և զգաստ կանգնեցին: Հին զինվորները կյանքի եկան:

Նրանցից մեկը, հագնված կարմրավուն և արծաթագույն հագուստով, դուրս եկավ առաջ և խոնարհվեց Էդսելին:

-         Տիրակալ, ձեր զորքերը պատրաստ են:

Էդսլեը զարմանքից բառեր չէր կարողանում գտնել:

-         Ինչպե՞ս է ձեզ հաջողվել ողջ մնալ այսքան տարի,- հարցրեց Պարկը: - Դուք մարսեցի՞ եք:

-         Մենք մարսիանների ծառաներն ենք, - պատասխանեց զինվորը:

Պարկը ուշադրություն դարձրեց, որ երբ զինվորը խոսում էր, նրա շրթունքները չէին շարժվում: Մարսիական զինվորները տելեպատ էին:

-         Մենք Սինտենտներն ենք, տիրակալ:

-         Ում եք դուք ենթարկվում:

-         Ակտիվացնողին, տիրակալ,- Սինենտը խոոում էր՝ դիմելով անմիջականորեն Էդսելին, նայելով նրա ձեռքերում գտնվող թափանիիկ գնդին:

-         Մենք կարիք չունենք ուտելիքի կամ էլ քնի, տիրակալ: Մեր միակ ցանկությունը ձեզ ծառայելն ու կռվելն է:

Զինվորնեը գլխով արեցին՝ համաձայնութոուն տալով:

-         Մեզ առաջնորդիր դեպի կռիվ, տիրակալ...

-         Կարող էք չանհանգստանալ,- ասաց Էդսելը՝ վերջապես ուշքի գալով:- Ես ձեզ, տղաներ, ցույց կտամ, թե ինչ է իսկական կռիվը, վստահ եղեք:

Զինվորները տոնական երեք անգամ ողջունեցին՝ գոռալով: Էդսելը քմծիծաղեց՝ Պարկին նայելով:ն

-         Իսկ ի՞նչ են նշանակում մնացած բաժանումները գնդի վրա,- հարցրեց Էդսելը: Բայց զինվորը լուռ էր: Հավանաբար հարցը մտածված չէր նրա վրա գրված ծրագրով:

-         Հնարավոր է, որ նրանք ակտիվացնում են ուրիշ Սինտենտներին,- ասաց Պարկը:- Երևի ներքևում կան էլի սրահներ՝ զինվորներով:

-         Ի՞սկ դուք ինձ հարցնում եք, թե ես ձեզ կռվի կտանեմ:

Այն էլ ինչպես կտանեմ:

Զինվորները մի անգամ էլ տոնական ողջունեցին:

-         Քնեցրու նրանց և եկ մտածենք գործողության ծրագիրը:

-         Էդսելը, դեռ զարմացած, պտտեցրեց լծակը ետ: Զինվորները քարացան, կարծես  արձաններ դարձան:

-         Հետ գնանք:

-         Դու երևի ճիշտ ես:

-         Եվ վերցրու քո հետ այս ամենը,- ասաց Պարկը՝ ցույց տալով սեղանը:

Էդսելը վերցրեց փայլուն գլխարկը, սև տուփը և դուրս գնաց Պարկի հետևից:

Արևը համարյա կորում էր հորիզոնում, և կարմիր անապատում երևացին երկար, սև շողքեր: Շատ ցուրտ էր բայց նրանք դա չէին զգում:

-         Դու լսեցիր, Պարկ, թէ ի՞նչ էին նրանք ասում: Լսե՞ցիր: Նրանք ասացին, որ ես նրանց գլխավորն եմ: Այդպիսի զինվորներով…- նա ծիծաղեց: Այդպիսի զինվորներով և զենքերով նրան ոչ ոք չի կարող կանգնեցնել: Այո, նա կընտրի իր համար թագավորություն: Ամենագեղեցիկ աղջիկները աշխարհում, ինչքան նա կզվարճանա...

-         Ես գեներալ եմ,- գոռաց Էդսելը և հագավ գլխարկը:

-         Ինչպես է, ինձ սազում է, Պա՞րկ: Նման եմ ես…

Նա լռեց: Նրան թվաց, թե ինչ-որ մեկը, ինչ-որ բան է շշուկով խոսում, քրթմնջում: Ինչ է սա... 

… անիծյալ հիմար: Համա թե թագավորություն է մտածել:

Այդպիսի իշխանություն... դա տաղանդավոր մարդու համար է, մի մարդու, որը կկարողանա փոխել պատմությունը: Ինձ համար:

-         Ո՞վ է խոսում: Դու, Պարկ: Դու՞: - Էդսելը հանկարծակի հասկացավ, որ գլխարկի շնորհիվ նա կարողանում է լսել ուրիշի մտքերը, բայց նրան ժամանակ չէր մնացել հասկանալու, թե դա ինչ զենք է աշխարհը կառավարելու համար:

Պարկը զգույշ կրակեց նրա գլխին: Այդ ամբողջ ժամանակ հրացանը նրա ձեռքին էր:

Ինչ հիմար է, - մտածեց Պարկը՝ գլխարկը հագնելով: Թագավորություն: Այստեղ բոլոր աշխարհի իշխանությունն է, իսկ նա երազում է ինչ -որ թագավորություն: Նա շրջվեց և նայեց քարանձավին:

Այսպիսի զինվորներով, ուժային դաշտով և բոլոր զենքերով և կնվաճեմ ամբողջ աշխարհը: Նա մտածում էր այդ մասին հանգիստ՝ իմանալով, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի:

Նա պատրաստվում էր հետ գնալ և ակտիվացնել Սինտենտրերին, բայց կանգնեց և բարձրացրեց փոքրիկ, սև տուփը, որն ընկել էր Էդսելի ձեռքից:

Նրա կափարիչին մարսիական լեզվով գրված էր «Լիակատար զենք»:

Ի՞նչ կարող է դա նշանակել,- մտածեց Պարկը: Նա թույլ տվեց ապրել էդսելին այնքան, որքան կկարողանա փորձարկել զենքը: Իմաստ չկա ռիսկի դիմել ավելորդ անգամ:

Ափսոս, որ նա չհասցրեց փորձարկել նաև սա:

Չնայած, պետք էլ չէ: Նրան հերիքում են զենքերը: Բայց սա, վերջինը, կարող է հեշտացնել առաջադրանքը, դարձնել այն ավելի ապահով: Ինչ էլ, որ այնտեղ լինի, այն անկասկած կօգնի:

-         Դե,- ասաց ինքն իրեն,- եկ տեսնենք, թե ինչն են համարում լիակատար զենք հենց մարսիանները,- և բացեց տուփը:

Նրանից դուրս եկավ թեթև ծուխ: Պարկը գցեց տուփը հեռու՝ վախենալով, որ այնտեղ թունավոր գազ է:

Ծուխը ուղիղ վերև բարձրացավ և ցրվեց, իսկ հետո սկսեց պղտորվել:

Ամպը մեծանում էր՝ ընդունելով ինչ- որ կոնկրետ տեսք:

Մի քանի վայրկյանից նա ընդունեց վերջնական տեսք և սառեց՝ բարձրանալով տուփից:

Ամպը փայլում էր մետաղական գույնով, և Պարկը  տեսավ, որ դա մեծ բերան է երկու չթարթող աչքերի մեջտեղում:

-         Հո-Հո,- ասաց բերանը:- Պրատապլազմա:- Նա ձգվեց Էդսելի մարմնի մոտ:

Պարկը բարցրացրեց Դեզինգրատորը և ուղիղ նշան բռնեց:

-         Հանգիստ, պրատապլազմա,- ասաց հրեշը՝ խժռելով էդսելի մարմինը,- ինձ դուր է գալիս հանգիստ պրատապլազմա,- և նա ամբողջությամբ կուլ տվեց Էդսելի մարմինը:

Պարկը կրակեց: Պայթյունը փորեց տաս ֆուտանոց փոս: Նրա մեջից դուրս եկավ մեծ բերանը:

-         Երկար եմ ես սպասել,- ասաց բերանը:

Պարկի նյարդերը լարվեցին եւ մի կծիկ դարձան: Նա դժվարությամբ իր մեջ զսպեց մոտեցող խուճափահար սարսափը:

Զսպելով իրեն՝ նա դանդաղ միացրեց ուժային դաշտը, և խորը գունդը շրջապատեց իրեն:

Պարկը վերցրեց հրացանը, որով Էդսելը սպանեց Փասկոնին, և զգաց, թե ինչպես հարմար է այն նստում իր ձեռքին: Հրեշը մոտենում էր: Պարկը սեղմեց կոճակը, և ատրճանակից դուրս եկավ մի ուղիղ լույս...

Այն շարունակում էր մոտենալ:

-         Չքվիր, հեռացիր, - գոռաց Պարկը: Նրա նյարդերը սկսվում էին տեղի տալ:

Այն մոտենում էր լայն քմծիծաղով:

-         Ինձ դուր է գալիս հանգիստ պրատապլազմա ,- ասաց այն, և մեծ բերանը մոտեցրեց Պարկին,- Բայց ինձ նաև դուր է գալիս ակտիվ պրատապլազմա:

Այն կուլ տվեց, իսկ հետո դուրս եկավ հակառակ կողմից՝ փնտելու միլիոն պրատապլազմայի հատիկներ, ինչպես որ եղել է շատ տարիներ առաջ:

 

 

Write a comment

Comments: 0