After 8 years of studying at our educational complex it’s finally time to say goodbye. My years spent have been a splendid experience, I’ve gained a lot of friends, got a lot of fun memories and overall had a good time. I'm thankful for a lot of things but most and foremost I’m thankful for the freedom I was given. The freedom provided for me shaped me into the person I am today. The freedom gave me the opportunity to focus on the subjects I like, to learn new things outside of school, to start and follow through projects such as making an educational game for my English class. The exciting opportunities opened a lot of doors in front of me and the teachers helped me walk through them. I am already almost an adult and I have to let a lot of things behind me to focus on my future but I’d like to carry my memories of school with me throughout my life. I still can’t wrap my mind around the fact that I'm going to be an adult, there is a lot I'm still figuring out, there is a lot in the future that I'm afraid of but I'm excited, excited for what is waiting for me in the future. I guess this is where my journey in the school ends, I’m bummed that because of the virus I couldn’t attend my last mounts in school, but it is what it is. I’ve had fun and that’s what's important.
Դիտելով 255 բլոգ՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ չէ, որ իդեալական է։ Ես թույլ եմ տալիս, որ կարող եմ սխալ գնահատականներ տալ մի քանի բլոգերում, բայց քանակը շատ լավ պատկեր է կառուցում, որից կարելի է հետևություններ քաղել։ Ամենամեծ խնդիրը դա հղումներին են։ Շատ քիչ աշակերտներ էին տեղադրել հղումներ, և որոշ դեպքերում հղումները տեսանելի չէին։ Տեսանելիության խնդիրը նաև այն էր, որ շատ բլոգեր բավարարում էին կետերին, բայց պետք էր փորփրել, որպեսզի կարելի լիներ տեսնել։ Մեծամասնության բլոգը բացելուց միանգամից երևում էին իրենց հետաքրքրությունները, որը դարձնում էր բլոգերի դիտումը նաև հետաքրքիր։ Կա նաև մեկ ուրիշ շատ մեծ խնդիր՝ գրադարանի օգտագործումը ներկա է դպրոցում, բայց բլոգում դա շատ հազվադեպ է ցուցաբերվում։ Հիմնականում գրքերը վերցվում են, կարդացվում և հետ վերադարձվում՝ առանց բլոգում նյութ տեղադրելու։ Կային նաև բլոգեր, որոնք լքված էին կամ գտնվում էին շատ անհասկանալի վիճակում(այս բլոգերը ընդգծված են կարմրով)։ Իրականացնելու դեռ շատ աշխատանք կա, բայց իմ կարծիքով հիմնականում ամեն ինչ շատ բարեհաջող վիճակում է։
Հղում՝ դեպի բլոգերի ուսումնասիրումը կարող եք դիտել այստեղ։
<<Մեծն Գեթսբին>> սկիզբն է եղել իմ ամերիկյան գրականության ուսումնասիրության ճանապահին։ Կարդալով գիրքը և դիտելով ֆիլմը՝ կարող եմ վստահ ասել, որ այն ունի բոլոր իրավունքները համարվելու <<դասական>> գրականություն։ Տեսարանների նկարագրությունները, կերպարների բացահայտումը և բառերը, որոնցով այս ամենը արված է, ուղղակիորեն հիասքանչ են։ Գիրքը նկարագրում է ամբողջ պատմությունը դիտորդի կողմից՝ գլխավոր հերոսը Գեթսբին է, բայց մենք չենք հետևում պատմությունը իր տեսանկյունից, նրա մտքերը մեր համար գաղտնի են մնում, որը տալիս է իրեն իր խորհրդավոր կարգանիշ և հնարավորթյուն է տալիս կարդացողին լրացնել իր հատկանիշները։ Սկզբից անհասկանլի է, թե ում կողմից մենք պետք է լինենք, անհասկանալի է, թե արդյոք Գեթսբիի սերը ամուսնացած կնոջը բարոյապես ճիշտ է, բայց պատմության ընթացքում իմանում ենք, որ կնոջ ամուսինը դավաճանում էր իրեն, և ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Արդեն հասկանալի է դառնում, թե ինչու է նրանց ամուսնությունը այդքան անկայուն տպավորություն թողնում, հասկանալի է դառնում հերոսների արարքները, և գիրքը դառնում է շատ ավելի հետաքրքիր, որովհետև Գեթսբիի երջանկությունը արդեն բարոյապես ավելի ճիշտ է թվում։ Գրքի ավարտը շատ հետաքրքիր էր այն իմաստով, որ ամեն ինչ ավարտվում է Գեթսբիի մահով։ Ամբողջ գրքի ընթացքում մենք տեսնում ենք Գեթսբիին ինչպես անկրնկնելի, ազդեցիկ և խորհդավոր կերպար և վերջում նա ուղղակի մահանում է թյուրիմացության պատճառով։ Սա ուղղակի մեզ թողնում է շոկի մեջ և ինչպես արդեն տեսանելի պայծառ ապագան ուղղակիորեն ոչնչանում է մեկ վարկյանում։ Գեթսբիի բոլոր տանջանքները և իր անպարտելի կերպարը ոչնչանում է մեր աչքերի դիմաց։ Գիրքը սկզբից մինչև վերջ մեզ պահում է լարված իրավիճակում և ավարտում է՝ մեր բոլոր սպասելիքները պատուհանից նետելով, որը իմ կարծիքով ուղղակիորեն հանճարեղ է։ Ֆիլմը շատ նման էր գրքին, և ես մեծ տարբերություններ չնկատեցի, Բազ Լուրմանը՝ ֆիլմի րեժիսորը, իմ կարծիքով շատ լավ աշխատանք է կատարել գիրքը իրականություն բերելու մեջ։ Իմ խորհուրդն է՝ առաջինը կարդալ գիրքը, հետո դիտել ֆիլմը, որովհետև գրքում հերոսները ավելի լավ են նկարագրված, որովհետև ժամանակի հետ խնդիր գրքերում գոյություն չունի։ Ֆիլմը կարողանում է պատկերացումները տեղադրել տեսադաշտում և պատկերել ավելի հասկանալի միջավայր՝ զոհաբերելով հերոսների հատկանիշների բացահայտումը։ Ավարտելով կարող եմ ասել, որ գիրքը պետք է միանշանակ կարդացվի անգլերեն լեզվով, հեղինակի գրված բառերով, որպեսզի ավելի լավ ընկղմվել պատմության մեջ, և նույնիսկ ավարտը իմանալը չի խանգարում այս գլուխգործոցը վայելելուն։
Քանի որ կարանտինի պատճառով մենք տանը անցկացնում ենք ավելի շատ ժամանակ,ավելի ճիշտ՝ մեր ամբողջ ժամանակը, մենք կարող ենք զբաղվել ինքնակրթությամբ։ Ես պատրաստվում եմ կարանտինը անցկացնել՝ խոհարարություն սովորելով և ֆիլմեր դիտելով։ Իմ խոհարարության արկածները պատրաստվում եմ նկարահանել և պատրաստել տեսահոլովակներ։ Նաև իմ դիտած ֆիլմերը կվերլուծեմ և կտեղադրեմ այստեղ։ Բացի ինքնակրթությունից, պատրաստվում եմ կատարել դպրոցի դասավանդողների բլոգներում դրված առաջադրանքները։ Այս Հայաստանի և ամբողջ աշխարհի բարդ ժամանակներում մենք պետք է ուղղակի նստենք տունը, ժամանակ անցկացնենք ընտանիքի հետ և ինքնակրթվենք։
Write a comment